Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կիպրոսի ԱՊՈԷԼ-ի դեմ հանդիպումից առաջ «Շախտյորի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է ակումբի պաշտոնական կայքի հարցերին։
- Հենրի'խ, ԱՊՈԷԼ-ի կազմում է հանդես գալիս Վիլյամ Բոավենտուրան, ում խաղին դու լավ ես ծանոթ, երբ հանդես էիր գալիս Դոնեցկի «Մետալուրգում»:
- Նա բարձրակարգ ֆուտբոլիստ է, վատ չի համագործակցում խաղընկերների հետ։
- Խաղից առաջ չե՞ք զանգահարել միմյանց, նա ոչինչ չի՞ պատմել։
- Ոչ, չենք զրուցել։ Կարծում եմ` երբ Բոավենտուրան գա, մի քանի բառ կփոխանակենք։ Նա հիանալի տղա է, բայց եկեք չմոռանանք, որ ԱՊՈԷԼ-ում, բացի նրանից, էլի շատ բարձրակարգ խաղացողներ կան։ Մեր մրցակիցը ժամանակակից ֆուտբոլ է խաղում։ Կարող եմ ընդգծել` տեխնիկապես զարգացած, արագաշարժ բրազիլացիներին և պորտուգալացիներին։
- Ի՞նչ կասես խաղից առաջ մրցաշարային աղյուսակի դասավորության մասին։ Առաջին տուրի արդյունքներն անսպասելի էին...
- Վստահ եմ՝ «Պորտուի» հետ հանդիպումից հետո մենք ոչինչ չենք կորցրել։ Չէ՞ որ ընդամենը մեկ տուր է ավարտվել, առջևում դեռ հինգը կա, և յուրաքանչյուր մրցավեճում պետք է պայքարենք հաղթանակի համար։ Մեր խմբում ուժեղ թիմեր կան այդ թվում` ՈՒԵՖԱ-ի գավաթակիրներ, այնպես որ` համառ պայքար է սպասվում։ «Պորտուից» կրած պարտությունից հետո Կիպրոսի թիմի դեմ ծայրահեղ մոտիվացված ենք խաղալու։ Մենք պետք է վերականգնենք մեր վարկը երկրպագուների աչքերում, լավ ֆուտբոլ ցուցադրենք և հաղթենք ԱՊՈԷԼ-ին։