կարևոր
853 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-01 09:30
Քաղաքական

Փոխնախարար Նանուշյանի ձեռքից Ավանեսյանը վերցնում է ապահովագրության թեման․ «Ժողովուրդ»

Փոխնախարար Նանուշյանի ձեռքից Ավանեսյանը վերցնում է ապահովագրության թեման․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Նյու Յորքից վերադառնալուց հետո, որոշել է առողջության ապահովագրության թեման վերցնել իր վերահսկողության տակ։ Տպավորություն է, որ այս ոլորտը համակարգող փոխնախարար Լենա Նանուշյանը ձախողել է ապահովագրության ներդրումը, ինչի հետեւանքով էլ նախարարն անձամբ է հայտնվել գործընթացի առաջատարի դերում եւ հատուկ ասուլիս է հրավիրել դրա վերաբերյալ։

Լենա Նանուշյանը, որը առավել հայտնի է սոցիալական հարթակներում տեսանյութեր նկարելով եւ տարածելով, փաստացի տապալել է Նիկոլ Փաշինյանի կառավարության ակնկյունաքարային խոստումը։

Համընդհանուր առողջապահական ապահովագրությունը դեռեւս 2023 թվականին պետք է ներդրված լիներ Հայաստանում, սակայն գործընթացը շարունակաբար հետաձգվել է եւ մինչ օրս կյանքի չի կոչվել։

Իսկ այդ ընթացքում Լենա Նանուշյանի որդին ազատվեց պարտադիր զինվորական ծառայությունից, թեպետ Կառավարությունը լուրջ դեմքով պահանջում է, որ մյուսները չխուսափեն բանակից, քաղաքացիություն չփոխեն, բոլորը ծառայեն: Ավելին՝ պարտադիր զորավարժանքից խուսափողների պատիժն են խստացնում: Իսկ փոխնախարար Նանուշյանը ե՛ւ անձնական-ընտանեկան հարցերը լուծեց, ե՛ւ ապահովագրությունը տապալեց ե՛ւ շարունակում է մնալ որպես պետական բարձր պաշտոնյա:

Հիմա նախարար Ավանեսյանը փորձելու է իր ձեռքով նոր ընթացք հաղորդել գործընթացին։ Նախարարը ծրագրում է ասուլիս տալ հենց ապահովագրության թեմայով եւ արդեն խնդրել է լրագրողներին միջոցառման ժամանակ այլ հարցեր չուղղել իրեն»։