կարևոր
622 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-18 09:28
Քաղաքական

«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»

«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանության «թշնամի» հռչակված «Տաշիր» ընկերության նախկին տնօրենը առողջապահության նախարարության փոխնախարար է նշանակվել, ինչը ՔՊ-ական «սկզբունքները» հարցականի տակ է դնում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իշխանությունը սկսել է ակտիվ քննարկել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը ռուսահպատակ մեծահարուստ Սամվել Կարապետյանից` «Տաշիր Գրուպից» խլելու հարցը։ Սրա ապացույցը եղան Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Գարեգին Բաղրամյանի եւ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության փոխնախարար Հակոբ Վարդանյանի պաշտոնանկությունները. վերջինս համակարգում էր էներգետիկ ոլորտը։

Սակայն այս իրողությանը զուգահեռ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 25-ին որոշում կայացրեց Լեւոն Հակոբյանին նշանակել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ:

Հակոբյանը 2016-2019 թվականներին աշխատել է «Տաշիր Ինվեստ Գրուպ»-ում, վերջին շրջանում` որպես տնօրեն:

«Տաշիր Ինվեստ Գրուպ» ՓԲԸ-ն եւս պատկանում է ռուսաբնակ գործարար Սամվել Կարապետյանին։ Արդյոք Լեւոն Հակոբյանի կենսագրությունը դիտարկելիս Անահիտ Ավանեսյանը հաշվի առե՞լ է այս հանգամանքը:

Հարկ է նշել եւ հիշեցնել, որ առողջապահության ոլորտը համակարգող նախարարը մասնագիտությամբ բժիշկ չէ, փոխնախարարը եւս բժիշկ չէ, եւ շատ մասնագետներ աղաղակում են, որ ոլորտը տապալվում է:

Այս նախարարությունում պետականության գիտակցում ունեցողների ակնհայտ դեֆիցիտ կա. փոխնախարար Լենա Նանուշյանն իր որդուն ազատել է հայկական բանակում պարտադիր զինծառայությունից, Ավանեսյանը որեւէ պատիժ չկրեց Աբովյանի դիահերձարանի հատակին լցված մեր հերոսների մարմինների հետ նման վերաբերմունքի համար:

Կարճ ասած` ամենաթողություն է այս համակարգում»։