կարևոր
784 դիտում, 53 րոպե առաջ - 2026-07-12 16:30
Աշխարհ

Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զnհվել է ավելի քան 4300 մարդ

Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զnհվել է ավելի քան 4300 մարդ

Հունիսի 24-ին տեղի ունեցած իրարահաջորդ երկրաշարժերի հետևանքով, որոնք հողին են հավասարեցրել Լա Գուայրա ափամերձ նահանգի ամբողջական շրջաններ, զոհվել է առնվազն 4,333 մարդ, ևս 16,740-ը՝ վիրավորվել։ Այս մասին գրել է Վենեսուելայի խորհրդարանի ղեկավար Խորխե Ռոդրիգեսը։

Ինչպես հաղորդում է The Guardian-ը, հազարավոր մարդիկ համարվում են անհետ կորած։

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին գրանցվել են իրար 39 վայրկյան տարբերությամբ հաջորդած 7,2 և 7,5 մագնիտուդով երկրաշարժեր։

Երկրաշարժերին հաջորդել է 512 հետցնցում: 

Ավերվել են բազմաթիվ բնակելի շենքեր, վնասվել են ենթակառուցվածքներ և հիվանդանոցներ, փակվել է երկրի գլխավոր օդանավակայանը:
Վերջին 100 տարվա ընթացքում գրանցված ամենաուժեղ երկրաշարժի ուղղակի վնասը ՄԱԿ-ը գնահատում է 6.7 միլիարդ դոլար։