կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-28 11:28
Հասարակություն

Առաջին Հանրապետության պետական այրերի երազանքն ապրում է և պիտի իրագործվի. Նիկոլ Փաշինյան

Առաջին Հանրապետության պետական այրերի երազանքն ապրում է և պիտի իրագործվի. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի առաջին Հանրապետության պետական այրերի գործը կենդանի էնրանց երազանքն ապրում է և պիտի իրագործվիՍարդարապատիԲաշ ԱպարանիՂարաքիլիսայի հերոսների արյունը իզուր չի հեղվել. մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում կայացած միջոցառմանն իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր տոնում ենք մեր հազարամյա պատմության ամենակարևոր իրադարձություններից մեկը՝ Առաջին Հանրապետության հիմնադրման օրը: 1918-ի մայիսի 28-ին ՂարաքիլիսայիԲաշ ԱպարանիՍարդարապատի հերոսամարտերից հետո հռչակվեց Հայաստանի անկախ առաջին Հանրապետությունըդա տեղի ունեցավ մի ժամանակաշրջանումերբ թվում էրթե հայ ժողովրդի պատմությունը հասել է  իր ավարտական փուլինԲայց տեղի ունեցավ հակառակըանսպասելին, և հայ ժողովուրդը ձեռք բերեց այնինչ թվում էրթե կորցրել է  անդառնալիորենձեռք բերեց պետականությունԱյստեղ հեղված սուրբ արյան վրա է կառուցվել մեր պատմության առաջին ՀանրապետությունըԱհա սա է ամենակարևոր պատճառըոր ամեն տարի մայիսի 28-ին մենք հավաքվում ենք այստեղմենք գալիս ենք ասելուոր գիտակցում ենք մեր պատմական պատասխանատվությունը ՍարդարապատիԲաշ ԱպարանիՂարաքիլիսայի հերոսների առաջմենք  գալիս են բարձրաձայնելու երեք ճակատամարտի հերոսներինոր նրանց արյունը իզուր չի հեղվելոր նրանց սերունդներն այսօր հպարտ քայլում են այն նույն հողի վրա, որտեղ հանգչում են իրենքորին նոր իմաստ ու բովանդակություն են հաղորդել իրենք իրենց անասելի զոհողություններով ու սխրանքներով»,- ասաց Փաշինյանը:

Նա շեշտեց՝ Սարդարապատի հուշահամալիր ենք գնում Առաջին Հանրապետության պետական այրերին ասելուոր նրանց բարձրացրած դրոշն ամենևին թանգարանային նմուշ չէայլ ծածանվում է որպես Հայաստանի անկախ Հանրապետության թիվ մեկ խորհրդանիշՎարչապետը շեշտեց՝ նրանց գործը  կենդանի էնրանց երազանքն ապրում է և պիտի իրագործվի:

Վարչապետը հիշեց  ՍարդարապատիԲաշ ԱպարանիՂարաքիլիսայի հերոսամարտը կերտած նահատակներինԱռաջին Հանրապետությունը կերտած պետական այրերինկառավարության անդամներին՝ գլխավորությամբ առաջին Հանրապետության չորս վարչապետների՝ Հովհաննես ՔաջազնունիիԱլեքսանդր ԽատիսյանիՀամո ՕհանջանյանիՍիմոն Վրացյանի:

 «

Հանգչե՛ք խաղաղությամբ, Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտը կերտած նահատակներ, հանգչե՛ք խաղաղությամբ Առաջին հանրապետության պետական այրեր, կառավարության անդամներ՝ գլխավորությամբ առաջին հանրապետության չորս վարչապետների ՝ Հովհաննես Քաջազնունի, Ալեքսանդր Խատիսյան, Համո Օհանջանյան, Սիմոն Վրացյան:

Հանգչե՛ք խաղաղությամբ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հաղթանակը կերտած հրամանատարներ, պետական այրեր՝ Արամ Մանուկյան, Թովմաս Նազարբեկյան, Դանիել Բեկ-Փիրումյան, Դրաստամատ Կանայան, Մովսես Սիլիկյան, Քրիստափոր Արարատյան, Պողոս Բեկ-Փիրումյան, որովհետև ձեր սխրանքը, ձեր գործը տեր ունի այսօր:

Ձեր սխրանքներով պիտի ոգեշնչված լինի ՀՀ յուրաքանչյուր պաշտոնյա, կառավարության անդամ, թե ԱԺ պատգամավոր, համայնքի ղեկավար, թե դատավոր և պետք է հասկանա, որ ասկետի կյանքով ապրած Արամ Մանուկյանի կերտած հայրենիքում տեղ չունի կոռումպացված ու ծախու պաշտոնյա: Յուրաքանչյուր այսպիսի պաշտոնյա դավաճանում է Սարդարապատի հերոսներին: Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսների սխրանքներով ոգեշնչված՝ մենք մեր հայրենիքում հաստատում ենք արդարություն, իրավունքի գերակայություն և փոխադարձ հարգանքի ու օրինականության վրա հիմնած ազգային միասնություն:

Եվ ուրեմն՝ կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, Կեցցե՛ Արցախի հանրապետությունը, կեցցե՛ն Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսները, կեցցե՛ն Առաջին հանրապետության հիմնադիր հայրերը, կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում և ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում»,-եզրափակեց վարչապետը: