| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական համագործակցության համաձայնագիրը թույլ փաստաթուղթ է և չի կարող վնասել հայ-իրանական հարաբերություններին»,-այս մասին հրավիրված ասւոլիսի ժամանակ ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հայ-ամերիկյան մերձեցումները կարող են ազդել հայ-իրանական հարաբերությունների վրա։
 
 «Մեր և ՀՀ իշխանությունների միջև փոխադարձ ըմբռնում կա այս հարցի շուրջ, ինչն օգնում է զարգացնել երկկողմ հարաբերությունները։ ՀՀ իշխանությունները հստակեցրել են, որ փաստաթուղթը դեմ չէ հայ-իրանական հարաբերություններին և որ իրենք չեն ձեռնարկի այնպիսի քայլեր, որոնք կվնասեն հայ-իրանական հարաբերություններին»,- նշեց  իրանցի դեսպանը։
 
Դեսպանը նաև ընդգծեց՝ ինչ վերաբերում է ռուս-իրանական համապարփակ համագործակցության պայմանագրին, այն ներառում է մի կետ, որը չի բացառում որևէ երրորդ երկրի հետ այլ փաստաթղթեր ստորագրելու հնարավորությունը, բնականաբար, այն նույնպես չի կարող վնասել հայ-իրանական հարաբերություններին։