կարևոր
3958 դիտում, 4 ամիս առաջ - 2024-06-28 12:11
Քաղաքական

ՀՀ-ի հետ համագործակցության մեր ձևը կախված է ՀՀ կառավարությունից. Մեհդի Սոբհանի

Եթե երկրները ցանկություն են հայտնում խաղաղության մասին, ուրեմն սպառնալիքի լեզվով չպետք է խոսեն։ Այս մաիսն լրագրողների հետ զրույցում ընդգծել է ՀՀ-ում Իրանի դեսպան Սոբհանին՝ պատասխանելով Ադրբեջանի Հայաստանի հասցեին հնչեցրած սպառնալիքների մասի հարցին։ 

«Ինչ վերաբերում է ՀՀ հետ համագործակցության մեր ձևի մասին, ապա դա կախված է ՀՀ կառավարությունից։ Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել փոխադարձ ընկյալումների հիման վրա։ Այն, ինչ կբխի մեր երկու երկրների շահերից, բոլոր ոլորտներում կհամագործակցենք ՀՀ–ի հետ»,– վստահեցրեց դեսպանը։

Ըստ նրա` ցանկացած մակարդակում հնարավոր է համագործակցել ՀՀ–ի հետ, սակայն դա պետք է լինի փոխադարձ ընկալումների ու պայմանավորվածությունների հիման վրա։

Նշենք, որ այսօր Իրանում նախագահական արտահերթ ընտրություններ են։ որոնք նշանակվել էին ուղղաթիռի կործանման հետևանքով նախկին նախագահ Էբրահիմ Ռայիսիի մասհից հետո։ Իրանի նախագահական ընտրություններին մասնակցությունն ապահովելու համար Երևանում ընտրատեղամասեր են բացվել Կապույտ մզկիթում ու Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը։ Նախատեսված է նաև մեկ շարժական քվեատուփ ՀՀ–ում գտնվող Իրանի այն քաղաքացիների համար, որոնք տարբեր պատճառներով չեն կարող այցելել ընտրատեղամասեր։

Մանրամասն՝ տեսանյութում