կարևոր
1339 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-25 09:05
Քաղաքական

Ծանր ապրումներ ՔՊ-ում․ «Հրապարակ»

Ծանր ապրումներ ՔՊ-ում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ ՔՊ վարչության ընտրությունների արդյունքները շարունակում են բուռն քննարկվել իշխող թիմում, վերլուծություններ եւ եզրահանգումներ են արվում։ Պատմում են, որ իրենց քվեարկության արդյունքները հատկապես ծանր են տարել Ալեն Սիմոնյանը, որը չնայած անցել է վարչության կազմ, բայց 11-րդն է` զիջում է Վահագն Ալեքսանյանին ու Հայկ Կոնջորյանին, որին ինքն է ժամանակին ՔՊ բերել, նաեւ՝ Արսեն Թորոսյանին:

Մյուս ծանր տանողը ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն է, որը նախօրեին չէր մասնակցում վարչության հին կազմով նիստին։ Պարզվում է՝ թիմում անսպասելի չեն եղել Ալխաս Ղազարյանի ձայները, նա կանանցից ամենաշատ ձայնն է ստացել՝ 513 քվե:

Ասում են՝ նա բարի է, ոչ կոնֆլիկտային, գիտնական աղջիկ է, իսկ նրա եղբայրը վարչապետի արարողակարգի պետ Դավիթ Ղազարյանն է, ինչը եւս նշանակություն է ունեցել Ալխաս Ղազարյանի առաջընթացի հարցում։

ՔՊ-ում անգամ չեն բացառում, որ հաջորդ ընտրությունների ժամանակ հենց Ալխասը կլինի ցուցակի առաջին կին թեկնածուն։