Փոխարժեքներ
24 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.72 |
EUR | ⚊ | € 449.77 |
RUB | ⚊ | ₽ 4.5731 |
GBP | ⚊ | £ 515.33 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Եթե մենք հրաժարվենք Արցախ վերադարձի իրավունքից՝ կլինի հայոց պետականության անկում, որովհետև կստացվի, որ մենք հավաքական իրավունքներից, մեր հայրենիքից, մեր ժառանգության, մեր անհատական իրավունքների հանդեպ պատասխանատվությունից հրաժարվում ենք։ Այս մասին «Ի՞նչ կլինի, եթե հայ ժողովուրդը հրաժարվի Արցախ վերադառնալու, հայրենիքը վերադարձնելու գաղափարից ու նպատակից» թեմայով համաժողովին հայտարարեց Արցախի նախկին պետնախարար, «Արցախ» միության ղեկավար Արտակ Բեգլարյանը։
«Եթե իշխանությունների տրամաբանությամբ շարժվենք, որ ասում են բախումնային տրամաբանությունից խուսափենք, ապա օրինակ, Սյունիքը վերցնելու, գրավելու պարագայում կրկին կարող ենք ասել՝ եկեք Սյունիքից հրաժարվենք, որ լավ ապրենք։ Սա, բնականաբար, և՛ անվտանգային մեծ ռիսկեր է առաջացնում, և՛ հոգեբանական, ազգային դիմադրողականության մեծ ռիսկեր է առաջացնում երկարաժեմկետ առումով։ Եթե ավելի նեղացնենք այս հարցը, ապա այն արցախցիների հիմնարար իրավունքների հարցն է, եթե ավելի լայն նայենք, մենք կարող ենք առերեսվել ցեղասպանության նոր փուլերի»,-ասաց Բեգլարյանը։