|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է.
«Այսօրվա Սահմանադրությունը արգելում է որևէ պարագայում փոփոխել Սահմանադրության նախաբանը (հետևաբար նաև դրանում առկա Անկախության հռչակագրի հղումը):
Այսօրվա Սահմանադրությունը հստակ սահմանում է, որ Սահմանադրության նախաբանը ևս մի քանի հոդված անփոփոխելի են: Դրանք չեն կարող փոփոխվել որևէ քվեարկության արդյունքում, այդ կետերը չեն կարող անգամ դրվել քվեարկության:
Իսկ Ալիևը պահանջում է փոխել հենց նախաբանը:
Հենց այդ պատճառով էլ Փաշինյանը մեջտեղ է բերել նոր Հանրապետություն ստեղծելու թեզը, որ հնարավորություն ունենա քվեարկության դնելու միանգամայն նոր տեքստ:
Այսինքն, այս ամբողջ արշավը, իրական Հայաստանի, նոր Հանրապետության մասին բոլոր խոսակցությունները բացառապես Ալիևի պահանջը հնարավորինս օրինական ճանապարհով իրականացնելու համար են»: