Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Լավ է, չէ՞, որ օրը հաղթական է ավարտվում՝ ըստ Yerkir.am-ի ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում այս խոսքերով դիմեց հանրահավաքի մասնակիցներին։
Նա վստահեցրեց, որ ժողովուրդը ցույց տվեց, որ իր առջև փակ ճանապարհ չկա և ոստիկանական որևէ պատնեշ չի կարող կանգնեցնել այս շարժումը։
«Նա ոչ միայն հյուր ընդունել չգիտի, այլ նաև չի կարող, չի կարող, որովհետև մենք թույլ չտվեցինք»,-հայտարարեց նա։
Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց, որ ընդդիմադիր խմբակցությունների պահանջած ԱԺ արտահերթ նիստը՝ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման Հայտարարության օրակարգով, տեղի կունենա հունիսի 3-ին՝ ժամը 16։00-ին։
«Դա վերջնական ջրբաժանի օրն է․ այն օրը, երբ մեր հասրակության նույնիսկ այն հատվածները, որ դեռ մի նշույլ կասկածում են, որ սրանք հայրենադավ են և փորձում են երկիրը տանել նոր կապիտուլյացիայի, այն օրն է, որ բոլորը պետք է համոզվեն։ Հունիսի 3-ին կա՛մ իրենք կգան խորհրդարան, կհիմնավորեն, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում, կա՛մ կգան, կստորագրեն այդ հայտարարությունը։ Ես վստահ հայտարարում եմ՝ իրենք չունեն ստորագրելու համարձակությունը, վախենում են Ալիևից, որի հետ ունեն պայմանավորվածություններ և չեն ստորագրելու այդ հայտարարության տակ։ Եվ այդ օրը լինելու է իրենց վերջի սկիզբը և քաղաքական գերեզմանը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Վաղը ակցիաներ կլինեն նաև մարզերում։
Վաղը հանրահավաք չի լինի՝ կլինի աշխատանքային օր։
Իսկ մայիսի 28-ին հրավիրում են համապետական հանրահավաք։
Մինչև հանրահավքը՝ մայիսի 28-ին ժամը 16։00 Սարդարապատից մեծ ավտոերթ դեպի Ֆրանսիայի հրապարակ, ապա 18։00 հանրահավաք, որից հետո երթ։
Մայիսի 28-ին Երևանում հանրահավաքին զուգահեռ հանրահավաք է տեղի ունենալու Ստեփանակերտում։
Մանրամասն՝ տեսանյութում․