կարևոր
340 դիտում, 1 ժամ առաջ - 2025-09-22 18:25
Հասարակություն

Միքայել Սրբազանի գործով հաջորդ նիստը տեղի կունենա վաղը. Սրբազանը հանդես կգա եզրափակիչ հայտարարությամբ

Միքայել Սրբազանի գործով հաջորդ նիստը տեղի կունենա վաղը. Սրբազանը հանդես կգա եզրափակիչ հայտարարությամբ

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15:30-ին։

Հաջորդ նիստի ընթացքում Շիրակի թեմի առաջնորդը հանդես կգա եզրափակիչ հայտարարությամբ։

Նշենք, որ այսօր Երևանի առաջին ատյանի ընդահնուր իրավասության քրեական դատարանում ընթանում էր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի գործով հերթական դատական նիստը։ Այս դատական նիստի ընթացքում պաշտպանության կողմը հանդես եկավ մեղադրող կոմի եզրափակիչ ելույթներում արտահայտված մտքերի վերաբերյալ հակիրճ դիտարկումներով։

Նախորդ դատական նիստերի ընթացքում դատավարության կողմերը հանդես են եկել եզրակափիչ ելույթներով։

Ըստ մեղադրական եզրակացության, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ունենալով արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան և հանդիսանալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետևորդներ և հետևաբար նաև՝ իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումների օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները, նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին՝ ապա նաև՝ 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։