|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Վաղը՝ հունիսի 13-ին (հինգշաբթի)՝ ժամը 17։00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում (հասցե՝ Նոր Նորքի 4-րդ զանգված, Գյուլիքեխվյան փող․ 20, դատական նիստերի թիվ 9 դահլիճ) տեղի կունենա Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստ։
Վազգեն Մանուկյանը ներկա կգտնվի նիստին։
Դատական նիստը դռնբաց է։
Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։