կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-19 21:55
Քաղաքական

Վաղը տեղի կունենա Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստը

Վաղը տեղի կունենա Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստը

Վաղը՝ հուլիսի 20-ին, ժամը 14։00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում (ք․ Երևան, Նոր Նորքի 4-րդ զանգված, Գյուլիքևխվյան փող․ 20, դատական նիստերի թիվ 7 դահլիճ) տեղի կունենա Վազգեն Մանուկյանի գործով դռնբաց դատական նիստ։ Այս մասին տեղեկացնում են Վազգեն Մանուկյանի գրասենյակից։

Վազգեն Մանուկյանը ներկա կգտնվի նիստին։

Հիշեցնենք, որ 2021 թ․ փետրվարի 20-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով, և որոշում է կայացվել Վազգեն Մանուկյանին գործում ներգրավել որպես մեղադրյալ։ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) և որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նշենք, նաև 2021թ. մարտի 9-ին Վազգեն Մանուկյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է՝ 2021թ. փետրվարի 26-ին Բաղրամյան պողոտայում անցկացված հանրահավաքի ժամանակ արված հայտարարությունների հիման վրա:

Վազգեն Մանուկյանն այս քրեական գործն ու իրեն առաջադրված մեղադրանքը քաղաքական հետապնդում է որակել։