|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է․ «2025 հունիսի 18-ից կիրառված ակնհայտ ապօրինի բանտային կալանքը դեկտեմբերի 30-ին փոխարինվել էր տնային կալանքով և լրացուցիչ սահմանափակումներով:
Ինչպես հայտնել էինք Դատախազությունն առաջին աշխատանքային օրը` հունվարի 5-ին մուտքագրել էր վերաքննիչ բողոք Սամվել Կարապետյանի կալանքի ակնհայտ ապօրինի պահանջով: Վերաքննիչ դատարանը հունվարի 12-ին վարույթ ընդունելով դատախազի և մեր բողոքները որոշման հրապարակման օր է սահմանվել հունվարի 16-ը: Միաժամանակ քննչական մարմինը ներկայացրել է տնային կալանքի երկարաձգման միջնորդություն (օրենքի ուժով այլ միջնորդությամբ չեն կարող հանդես գալ), որով նիստը նշանակվել է կրկին այսօր Հակակոռուպցիոն դատարանում` 16:00-ին: Սիրելի հայրենակիցներ, այսօրվա դատական նիստին Սամվել Կարապետյանը չի մասնակցելու:
Քաղաքական հետապնդման այսօրվա զարգացումների վերաբերյալ առանձին կտեղեկացնենք»: