կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-02 09:35
Հասարակություն

Սևանա լիճը մաքրելու համար գնված թանկարժեք տեխնիկան չի ծառայում իր նպատակին

Սևանա լիճը մաքրելու համար գնված թանկարժեք տեխնիկան չի ծառայում իր նպատակին

«Ժողովուրդը» գրում է. «2010թ. աշնանը ՀՀ կառավարության կողմից 600 հազար եվրոյով գնված «Ուոթերմասթեր կլասիկ III» տիպի բազմաֆունկցիոնալ էքսկավատորը պետք է Սևանա լիճը մաքրեր ջրի տակ մնացած ծառերից, թփերից ու արմատներից: Սակայն «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այդ տեխնիկան չի ծառայում իր նպատակին, այն օգտագործում են Սևանա լճի ափին ամառանոցներ ունեցող պաշտոնյաներն՝ «իրենց բաժին» Սևանը մաքրելու համար: Իսկ այն վայրերը, որտեղ պետք է աշխատեր մեքենան, գարշահոտ ճահիճ են հիշեցնում:

 

Պարզելու համար, թե ինչու լիարժեք չի գործարկվում թանկարժեք էքսկավատորը՝ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի ԺՊ Գրիշա Հովհաննիսյանի հետ: «Նման բան չկա: Դե, ասում են, հիմա շատերը կարող են շատ բան ասել: Դրանք ասեկոսեներ են: Մենք գործ ենք անում: Նույն այդ ասողները թող գան տեսնեն օլիգարխի տուն կա՞ այնտեղ, թե՝ ոչ: Շատ հեշտ է նման բաներ ասել»,– արդարացավ Գրիշա Հովհաննիսյանը»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։