Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ձեզ խնդրում եմ, պահանջում եմ՝ մտածեք, յուրաքանչյուր քայլը այս կառավարության՝ այս նոր թուրքերի, քայլ առ քայլ մտածեք՝ ինչպես հանձնեցին մեր հողերը, խաբելով, ամեն օր ասելով՝ հաղթում ենք, բայց ամեն օր նահանջելով, կորցնելով հողեր՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Դաշնակցության կամավորական շարժում» կազմակերպության խորհրդի անդամ, ազատամարտիկ Իգոր Սարգսյանը Սևան քաղաքի հրապարակում՝ Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքին։
«Ասացին՝ Շուշին մերն է, չի հանձնվելու, բայց բերեցին մի արահետով հանձնեցին Շուշին, իմ ու ձեր ազատագրած Շուշին։ Հիմա էլ կամաց-կամաց մտնում են Սյունիք, հետո Երևան, արդեն Գեղարքունիքի մասին են խոսում, արդեն խոսում են Սևանա լիճը վերցնելու մասին։ Ինքնուրույն մտածեք՝ դուք կարող եք սևը սպիտակից տարբերել։ Եվ իմացեք՝ եթե այս անգամ չկարողացանք կանգնել մեր արժեքները պաշտպանելու, կկորցնենք առհավետ»,-ասաց Իգոր Սարգսյանը։
Նա հիշեց, որ 30 տարի առաջ, երբ երիտասարդ տղա էր, իրեն էլ, ինչպես այդտեղ հավաքվածներին, համակել էր հայրնեիքի փրկության մղումը․ և պայքարեցին, հետ բերեցին հայրենիքի մի մասը, և փորձեցին պետականություն ստեղծել։ Սակայն 2008 թ-ին եկան իշխանություներ, որոնք ծրագրված, քայլ առ քայլ փորձում են հանձնել մեր երկիրը թշնամուն՝ թուրքին։
«Հիշենք՝ ինչ կոչեր էին անում, ինչպես եկան՝ մերժելու Սերժին, մերժելու այն համակարգը, որ ասում էին՝ կոռուպցիայով լիքն է։ Ի՞նչ բերեցին․ նույն կոռուպցիան, նույն կաշառակերությունը, այս անգամ պետականորեն, հենց պետությունից միանգամից խլելով։ Չի վերացել ո՛չ կաշառակերությունը, ո՛չ կոռուպցիան»,-ասաց Իգոր Սարգսյանը։
Ավելին, եկան քանդելու կրթությունը, դպրոցը, բանակը, եկեղեցին, հավատքը, և այսօր էլ կամաց-կամաց վերացնում են այն արժեքները, ինչը մեզ համար բարձրագույնն է՝ ընտանիքը։
«Է՛լ գենդերային հավասարություն, է՛լ տրանսգենդերային հավասարություն, բերեցին անորոշ սեռի գաղափարախոսություն, փորձում են մտնել Եվրոպա, բայց Եվրոպան էլ այդ արժեքները չի ընդունում»,-ասաց նա։
Իգոր Սարգսյանը արձանագրեց, որ այս իշխանությունները եկել են հստակ թուրքի ծրագրով։
«Մենք եկել ենք ասելու ճշմարտությունը․ հավատացեք՝ իշխանության կռիվ չի, հայրենիք կորցնելու կռիվ է, վտանգի մեջ ենք մենք։ Հայրենիքը կորցրինք՝ մեր հայ տեսակն ենք կորցնելու, միգուցե մեկ-երկու սերունդ հետո է՛լ հայը չի լինելու, վտանգված է ամեն ինչ»,-ասաց Իգոր Սարգսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․