|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր ավելի քան 120 ուկրաինական անօդաչու սարք են ոչնչացրել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Մայիսի 20–ին` Մոսկվայի ժամանակով 20:00-ից մինչև մայիսի 21-ի` Մոսկվայի ժամանակով ժամը 7:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՕՊ հերթապահ միջոցներով 121 ուկրաինական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Կուրսկի, Ռոստովի, Սամարայի, Սարատովի մարզերի, Կալմիկիայի Հանրապետության, Ղրիմի Հանրապետության տարածքում և Կասպից ծովի ջրատարածքում», - ասված է հաղորդագրության մեջ: