|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Ուկրաինան և Ռուսաստանը շարունակում են փոխադարձ հարվածները։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ ռուսաստանցի զինվորականները սեպտեմբերի 8-ի երեկոյից և սեպտեմբերի 9-ի գիշերը 84 անօդաչու թռչող սարք են արձակել Ուկրաինայի ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Զանգվածային հարվածի է ենթարկվել Զապորոժիեն։ Մեկ տուն լիովին ավերվել է, մյուսը՝ կրել վնասներ։ Բռնկվել է հրդեհ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին առավոտյան հաղորդագրության մեջ հայտնել է, որ գիշերը 31 ուկրաինական ԱԹՍ է խոցվել Ռուսաստանի հինգ տարածաշրջանների, Ղրիմի և Սև ծովի օդային տարածությունում։
Ըստ Կրասնոդարի նահանգապետի՝ Սոչիի Ադլերի շրջանում զոհվել է մեկ տղամարդ. ԱԹՍ-ի բեկորներն ընկել են նրա վարած մեքենայի վրա։
Բելգորոդի նահանգապետը հայտարարել է, որ ուկրաինական հարվածներից հետո մարզում նավթաբազա է այրվել, հրդեհն արդեն մեկուսացվել է։