|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Սիրիայի պետական հեռուստաալիքն այսօր հայտնել է ավելի քան 50 խաղաղ բնակչի զոհվելու մասին ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հարվածների հետևանքով. հայտնում է РИА Новости-ն: Դա տեղի է ունեցել Բաղուզ գյուղում` երկրի հարավ-արևելքում:
Նշվում է, որ ԱՄՆ-ի աջակցությունը վայելող արաբա-քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժեր» ստորաբաժանումները կիրակի հայտնել են Բաղուզ գյուղում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործողության վերսկսման մասին: