կարևոր
730 դիտում, 3 ժամ առաջ - 2025-09-04 23:38
Քաղաքական

Անդրանիկի դեմ հարուցված քրգործը մի օր կդառնա նյութ՝ ինչպես չպետք է քննիչ լինել․ Գեղամ Մանուկյան

Անդրանիկի դեմ հարուցված քրգործը մի օր կդառնա նյութ՝ ինչպես չպետք է քննիչ լինել․ Գեղամ Մանուկյան

ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը անդրադարձել է «Սթրայքբոլի գործով» կալանավորված 18-ամյա Անդրանիկի Չամիչյանի դեմ հարուցված քրեական գործին:

«Անդրանիկի դեմ հարուցված ցնորամիտ քրեական գործի, նրան կանքի տակ պահելու դատական ակտի պատմությունը մի օր դառնալու դասագրքային նյութ, թե ինչպես չպետք է քննիչ, դատավոր ու ԱԱԾ ծառայող լինել»,- նշել է պատգամավորը։

Հիշեցնենք՝ վաղը՝ սեպտեմբերի 5-ին, ժամը՝ 17։00-ից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Աջափնյակի նստավայրում կքննվի 18-ամյա Անդրանիկ Չամիչյանի կալանքի հարցը։ 

«Սթրայքբոլի գործով» կալանավորված 18-ամյա տղային իրավապահները մեղադրում են ահաբեկչության նախապատրաստման մեջ։Նշենք՝  ավելի վաղ խուզարկություններ էին իրականացվել ՀՅԴ անդամների բնակարաններում, այդ թվում՝ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մաթինյանի, «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանի տներում։

Ձերբակալվել էր յոթ անձ, այդ թվում՝ Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը, ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը։