Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2018-07-07 17:15
Քաղաքական

Եթե մեր դիմադրության բերդը չգրավեն ներսից, անկարելի է, որ այն գրավվի դրսից. Հրանտ Մարգարյան

Եթե մեր դիմադրության բերդը չգրավեն ներսից, անկարելի է, որ այն գրավվի դրսից. Հրանտ Մարգարյան

Հայտնել ենք, որ այսօր Արցախի նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչներին

Հանդիպումից հետո ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը պատասխանել է լրագրողներիների հարցերին:

«Ղարաբաղը երբեք այսքան զգայուն, այսքան նուրբ, այսքան դյուրաբեկ վիճակում չի հայտնվել: Մենք ունենք անվտանգության խնդիր, մենք խնդիր ունենք՝ այս հանգրվանում անել ամեն ինչ, որպեսզի չեզոքանան արտաքին վտանգները: Դրա համար պետք է միասնականություն, ներքին միություն, կայունություն:

Սա լուրջ հարց է, սա Ղարաբաղի անվտանգության հետ կապված խնդիր է: Ես կասեի՝ դրանից ավելին էլ է: Հայ ժողովուրդը այսօր կարող է լուրջ կորուստ ունենալ: Այդ կորուստը կսկսվի Ղարաբաղով և կվերջանա Հայաստանի անկախության կորստով, եթե մենք չզգաստանանք, եթե չանդրադառնանք, որ համախմբվածությունն այսօր ամենակարևոր հարցն է:

Ամենավտանգավորն այս պահին ներքին պառակտումն է, ներքին աթոռակռիվն է, որը պետք է բացառել ամբողջությամբ: Ղարաբաղը մեր այն ձեռքբերումն է անցած 30 տարվա ընթացքում, որը մենք իրավունք չունենք որևէ կերպ վտանգելու: Վտանգել Արցախի ապագան՝ ազգային դավաճանություն է: Եվ դրանից պետք է խուսափել: Հարցն այն է, որ այս դիմադրության բերդը չեն կարող գրավել, եթե ներսում՝ բերդի մեջ պառակտում չլինի: Եթե բերդը չգրավեն ներսից, անկարելի է, որ այն կարողանան դրսից գրավել»,- հայտարարել է Մարգարյանը: