|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
«Զանգեզուրի միջանցքը կդառնա նոր միջանցք՝ եղբայրական Պակիստանից դեպի Թուրքիա և Ադրբեջան»,- այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան։
Վերջինս այս հայտարարությունն արել է Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի խորհրդարանների նախագահների առաջին եռակողմ հանդիպման ժամանակ։
Գաֆարովան կարևորել է եռակողմ ձևաչափով նման հանդիպումների անցկացումը։
«Այդ հարթակը կծառայի մեր երկրների առավել սերտ միավորմանը։ Եռակողմ հանդիպման շրջանակներում կընդունվի Բաքվի հռչակագիրը։
Հռչակագրում կարևորվելու է վարել միջխորհրդարանական երկխոսություն, ընդլայնել համագործակցությունը, միջազգային կազմակերպություններում համատեղ քայլեր ձեռնարկել»։
Գաֆարովան նաև հայտնել է, որ Բաքվի հռչակագրի շրջանակում կարևոր է համարում աջակցությունը՝ Ադրբեջանին ականապատված տարածքների քարտեզների տրամադրման հարցում:
Հանդիպումից հետո Բաքվի հռչակագիրը ստորագրել են Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան, Թուրքիայի Մեծ ազգային ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը և Պակիստանի Ազգային ժողովի նախագահ Ասադ Կայսերը: