|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Մեզ սպառնում է եւ հստակ ազդակներ է տալիս Ադրբեջանը, որ Զանգեզուրի միջանցքը բացելու է ուժով․ Yerkir.am-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով սահմանային կրակոցներին, Հայաստանի վերաբերյալ արված՝ Ադրբեջանի նախագահ Ալիեւի հայտարարություններին։
«Մենք ամեն անգամ նորություններ չենք լսում Ալիևից, սա շարունակական բնույթ կրող քաղաքականություն է: Եւ հետաքրքիրն այն է, որ Ալիեւն ասում է՝ վերադառնում են իրենց պապերի երկիրը։ Շատ հետաքրքիր է, որ Ալիևն ասում է՝ մենք վերադառնում ենք մեր պապերի երկիրը: Եվ պատկերացրեք, որ նա ուզում է ասել, որ իրենց պապերը, իրենց ոչխարների հետ միասին հասել են այս տարածքներ հենց մեկ դար առաջ: Այդ առումով պետք է հստակեցնել, որ նրանք ունեն այդպիսի սովորություն՝ որտեղ ծնվել են, կոչում են իրենց հայրենիքը»,-ասաց նա:
Ըստ Ալավերդյանի՝ այն անօգնական քայլերը, որոնք ձեռնարկվում են Հայաստանի կառավարության կողմից, ուղղակի ցույց են տալիս, որ երկրի կառավարիչները չեն տիրապետում իրավիճակին»:
Մանրամասները՝ տեսանյութում: