Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
2020-2023 թվականներին ուժային մեթոդով ղարաբաղյան հակամարտույթունը լուծած Ադրբեջանն այդ պահին ուներ մի քանի երկրներ, որոնք լիովին աջակցում էին պաշտոնական Բաքվին։ Այդ երկրները եղել եւ մնում են Թուրքիան, Իսրայելը, Պակիստանը եւ Մեծ Բրիտանիան։ Ստանալով Ղարաբաղը՝ Բաքուն պետք է միջազգային ասպարեզում ինչ-որ բան աներ նշված երկրների համար։ Ադրբեջանի բախտը բերել է՝ Իսրայելը 2023 թ-ի հոկտեմբերից խրվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ դիմակայության մեջ, որին օգնության են հասել լիբանանյան Հեզբոլլահը, Եմենի հուսիթները եւ իրանամետ իրաքյան շիա խմբավորումները։ Մերձավոր Արեւելքում դիմակայությունը եւ ինքնապահպանման բնազդը թույլ տվեցին Ադրբեջանին չկատարել հակաիրանական պարտավորություններն Իսրայելի հանդեպ, ինչը հանգեցրեց Բաքվի եւ Թեհրանի հարաբերությունների կարգավորմանը եւ Իրանի մայրաքաղաքում Ադրբեջանի դեսպանատան վերաբացմանը։
Բրիտանացիների առջեւ Ադրբեջանի պարտականությունն է հումանիտար օգնություն ցուցաբերել Ուկրաինային եւ ԶԼՄ-ներում Ուկրաինայի զինված ուժերի հանդեպ զարգացնել համկրանք։ Պետք է ասել՝ վերջին երեւույթը սկսել է դրսեւորվել մի փոքր ավելի հազվադեպ, եւ ոչ Ռուսաստանի հանդեպ այդպիսի բացահայտ անբարյացակամ ձեւերով։ Անդրադարձավ ոչ միայն Ռուսաստանի համար ռազմաճակատում իրավիճակի բարելավումը, այլեւ՝ Ղարաբաղից խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերումից հետո Բաքվի մոտ վերացավ Մոսկվայի հետ ռազմաքաղաքական սրման շարժառիթը։ Ավելին, ինչպես Իրանի դեպքում, Ադրբեջնի համար չափազանց վտանգավոր է թշնամանալ հյուսիսային հարեւանի հետ։ Ուստի Բաքուն գնում է պարտավորույթունների կատարմանն այն դեպքերում, երբ կոնֆլիկտային տարածաշրջանը սահմանակից չէ Ադրբեջանին։ Դասական օրինակ է Թուրքիայի հանդեպ պարտավորության կատարումը՝ հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությանն աջակցելու եւ նրա հետ համագործակցություն հաստատելու միջոցով։ Կիպրոսը սահմանակից չէ ոչ Ադրբեջանին, ոչ Անդրկովկասին, փոխարենը այն մտնում է Եվրամիության կազմի մեջ, որը գտնվում է Ռուսաստանի հետ խիստ պատժամիջոցյին դիմակայության մեջ եւ կախված է ադրբեջանական էներգակիրներից։
Մեկ այլ օրինակ Պակիստանի հանդեպ պարտավորություններն են եւ Իսլամաբադի պայմաններով Քաշմիրի հակամարտությն լուծման հարցում աջակցույթունը։ Հուլիսի 11-ին Ալիեւը պաշտոնական այցով ժամանեց հարավասիական երկիր: Ալիեւի եւ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի ներկայությամբ բանակցություններից հետո կողմերը ստորագրել են 15 համաձայնագիր, որոնք ընդգրկում են ինչպես հյուպատոսական ոլորտը, տարանցիկ առեւտուրը, արտոնյալ առեւտուրը, պետական գույքի մասնավորեցումը, արդրադատությունը, հանքային ռեսուրսները, մշակութային փոխանակումը, տեղեկտվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաները, հեռուստտեսությունը, գիտությունը եւ տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը, օդային հաղորդակցույոթւնը, բիզնեսը եւ գրականությունը: Այնուհետեւ նրանք հանդես եկան մամուլի համար հայտարարույթուններով։ Շարիֆը նշել է երկու երկրների միջեւ առեւտրի ավելացման անհրաժեշտոթյունը, որը մինչ այժմ կազմում է 100 միլիոն դոլարից պակաս: նա չի զլացել նաեւ մատնանշել երկու երկրների միջեւ հարաբերությունների դաշնակցյին բնույթը:
«Մենք խոսում ենք տարբեր լեզուներով՝ մենք՝ ուրդու, դուք՝ ադրբեջներեն կամ թյուրքերեն։ Մենք իրարից հեռու ենք ապրում, սակայն հավատացեք, մեր սրտերը բաբախում են միահամուռ, չնայած մենք խոսում ենք տարբեր լեզուներով, մտածում ենք միասին, մենք միմյանց կողքին ենք երկկողմ եւ բազմակողմ հարաբրություններին վերաբերող բոլոր հարցերում: Պակիստանը միշտ աջակցել է Ղարաբաղի հարցում ձեր դիրքորոշմանը, եւ ձեր հաղթանակն արդարության հաղթանակի օրինակ է։ Պակիստանը միշտ աջակցել է ձեր դիրքորոշմանն սյս բոլոր տասնամյակների ընթացքում: Նմանապես, իմ ամենամեծ եղբայր, դուք միշտ աջակցել եք քաշմիրցիների գործին, այն միլիոնավոր մարդկանց, ովքեր ավելի քան յոթ տասնամյակ հսկայական զոհեր են տվել՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերին համապատասխան իրենց ինքնորոշման իրավունքին հասնելու համար: Ադրբեջնը Մերձավոր Արեւելքի մյուս երկրների՝ Թուրքիայի հետ միասին բարեկամ, եղբայրական երկրներից մեկն է, որն աջակցում է Քաշմիրի գործին»:
Պակիստանի վարչապետի ակնարկը հասկանալի է։ Ղարաբաղյան հակամարտության լուծումից հետո Իսլամաբադը ձգտում է լուծել Քաշմիրի հակամարտությունը։ Շարիֆը շոշափեց եւ հարաբերական պահ: »Իմ սիրելի եղբայր, մեծ ուրախությամբ եմ հիշում 2017ին Պակիստան կատարած այցդ, երբ իշխանության ղեկին էր իմ ավագ եղբայրը՝ վարչապետ Նավազ Շարիֆը։ Պատմությունը կրկնվում է։ Այսօր Պակիստանում եք: Որպես Նավազ Շարիֆի կրտսեր եղբայր՝ ձեզ ընդունում եմ Պակիստանի կառավարության եւ ժողովրդի անունից»։ Պակիստանի վարչապետը նաեւ որոշ մանրմասներ է հայտնել Ալիեւի հետ բանակցություններից: Նրա խոսքով՝ իրենք քննարկել են 2 մլրդ դոլարի նախնական ներդրումներ փոխշահավետ նախգծերում՝հաջողություն մաղթելով Բաքվում COMP 29 համաժողովի անցկացման գործում՝ Շարիֆը հասկացնել է տվել, որ Ալիեւի ներկայիս այցը Պակիստան սովորական իրադարձություն չէ: «Իմ սիրելի եղբայր, ցանկանում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Պակիստան այցելելու համար եւ կրկնել՝ այցը վճռորոշ պահ կլինի մեր եղբայրական կապերի հմար: Այն կդառնա մեր երկու երկրների միջեւ բարձր մակարդակի համագործակցության նոր դարաշրջանի ազդարարը»։
Ալիեւն իր կողմից հայտնել է՝ իրենք քննարկել են գոյություն ունեցող ուղիղ չվերթները Բաքվի եւ Իսլամաբադի, Բաքվի եւ Կարաչիի, Բաքվի եւ Լահորի միջեւ: Նա հիշատակել է նաեւ պակիստանցիների այցը Բաքվի հին քաղաք եւ «Մուլտանի» քարավանատունը։ Ալիեւի ելույթում հնչել են նաեւ հարձակումներ երրորդ երկրների հասցեին։ Հարձակումներից մեկը վերաբերում էր Պակիստանի համար ամենաառաջնային հակամարտությանը: «Մենք եղբայրներ ենք։ Մենք ընկերներ ենք: Մենք աջակցում ենք միմյանց յուրաքանչյուր հարցով, միջզգային նշանակության յուրաքանչյուր գործով, յուրաքանչյուր միջազգային հաստատույոթւնում։ Երբ մենք ինչ-որ հարց ենք ներկայացնում, մեր եղբայրները աջակցում են մեզ, եւ նույնը հակառակն է: Ջամուի եւ Քաշմիրի հարցում մեր միանշանակ աջակցությունը մեր հանձնառությունն է եղբայրության կապերին եւ միջազգային իրավունքին: Քաշմիրցիների իրավունքներն անտեսվում եւ ոտնահարվում են տասնամյակներ շարունակ։ Այս հարցի լուծումը հստակ ամրագրված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերում։ Բայց, ցավոք, այդ բանաձեւերը չեն ուղեկցվում իրականացման մեխանիզմով։ Բայց մենք՝ որպես եղբայրներ եւ բարեկամներ, միշտ ուս ուսի կանգնելու ենք ձեզ հետ, Քաշմիրի մեր եղբայրների հետ, շարունակելու ենք հավատարիմ մնալ միջազգային իրավունքին, լինելու ենք արդարության կողքին։ Եվ ես վստահ եմ, որ արդարությունը կհաղթի»։
Այսինքն՝ սահմանի բացակայության պատճառով Ադրբեջանը կարող է հանգիստ հարձակումներ անել Հնդկաստանի դեմ։ Դե, իսկ Անդրկովկասյան հարեւանի հասցեին հարձակումներն Ալիեւի համար դարձել են առօրյա, ինչն էլ նա արել է Իսլամաբադում: «Մենք՝ ողջ ադրբեջանական ժողովուրդը, լավ գիտենք, որ օկուպացիայի ժամանակ Պակիստանը եղել է մի քանի երկրներից մեկը, որը միշտ աջակցել է մեզ։ Պակիստանի բարձրստիճան պաշտոնյաների միանշանակ հայտարարություններն՝ ի պաշտպանություն Ադրբեջանի, ինչպես նաեւ նրանց քաղքական աջակցությունը ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ մեր երկրի արդարացի դիրքորոշմանը, մեզ լրացուցիչ ուժ հաղորդեցին։ Օկուպացիայի պատճառով Պակիստանը Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել։ 2020 թ-ի նոյեմբերի հաղթական տոնակատարությունների ժամանակ մեր ժողովուրդը ձեռքում պահել է Ադրբեջանի, Պակիստանի եւ Թուրքիայի դրոշները։ Դա մեր հարաբերությունները եզակի է դարձնում: Այդ հարաբերությունները գործնական նախագծերով լցնելու նպատակով մեր այսօրվա քննարկումները նույնպես կառուցվել են այդ հիմքի վրա»։
Այլ կերպ ասած՝ Պակիստանի աջակցությունն Ադրբեջանին Ղարաբաղյան հակամարտությունում նպաստել է նաեւ 2024 թ-ին սկսված երկու երկրների հարաբերթյունների նոր դարաշրջանին։ Հարկ է նաեւ ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ Պակիստանը Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չի հաստատի այնքան ժամանակ, քանի դեռ դա չեն արել Ադրբեջանն ու Թուրքիան։ Իսկ նրանք դա կանեն միաժամանակ, քանի որ նրանց պահանջները կապված են Սահմանադրության փոփոխության, Ղարաբաղից Երեւանի իրավական մերժման եւ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման համար պայքարի դադարեցման հետ։ Ընդ որում, հարկ է հիշեցնել, որ դեռեւս մեկ տարի առաջ՝ 2023 թ-ի հուլիսի 11-ին, Բաքվում Պակիստանի դեսպան Բիլալ Հայեն այցելել էր «արեւմտյան Ադրբեջանի համայնք», ընդ որում՝ համայնքի նախագահ Ազիզ Ալեքբերլին բացահայտ արտահայտել էր ադրբեջանական կողմի ցանկությունը apa.az/ru/western-azerbaijan/posol-pakistana-posetihttps://apa.az/ru/western-azerbaijan/posol-pakistana-posetil-obshhinu-zapadnogo-azerbaidzana-foto-528375l-obshhinu-zapadnogo-azerbaidzana-foto-528375 Председатель Общины: Верим, что Пакистан поддержит концепцию возвращения в Западный Азербайджан | Report.az: «Հավատում ենք՝ եղբայրական Պակիստանը, ինչպես եւ ղարաբաղյան հարցում, քաղաքական-բարոյական աջակցություն կցուցաբերի արեւմտյան Ադրբեջան վերադառնալու հայեցակարգին»: Նկատենք՝ դա եղել է դեռեւս 2023 թ-ի սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանի ռազմական գործողությունից առաջ, որին աջակցել էր Պակիստանը։ Բացի այդ, նույն դեսպան Հայեն դեռեւս 2023 թ-ի հուլիսի 13-ին հայտարարել էր Պակիստանի կողմից Զանգեզուրի միջանցքի նախագծի իրականացմանը աջակցելու մասին։ Հաշվի առնելով ներկա իրողությունները՝ ակնհայտ է՝ բանակցային գործընթացում Իսլամաբադը սատարելու է պաշտոնական Երեւանի նկատմամբ Բաքվի պահնջներին, այդ թվում՝ ադրբեջանցի փախստականների վերադարձին եւ արտատարածքային միջանցքի բացմանը: Դրա համար էլ Ալիեւը հատուկ հիշեցրել ղարաբաղյան հակամարտությունում Պակիստանի կողմից Ադրբեջանին աջակցելու մասին եւ ընդգծել՝ պաշտպանական արդյունբերության ոլորտում երկու երկրներն արդեն հաջողությամբ համագործակցում են, թեեւ ինչպես այդ ոլորտում, այնպես էլ այլ ոլորտներում (էներգետիկա, ենթակառուցվածքներ եւ կապ) Բաքուն եւ Իսլամաբադը նախագծեր են քննարկել Посол: Пакистан не признает Армению из-за добрых отношений с Азербайджаном (apa.az)։ Թեեւ այս փուլում Բաքվին եւ Իսլամաբադին հետաքրքրում է առեւտրատնտեսական ոլորտի զարգացումը, ռազմարդոյւնաբերական համալիրում առավել զարգացած համագործակցությոնըւ եւս չի կորցնում իր նշանակությունը երկու երկրների հարաբերություններում։ Հուլիսի 12-ին Ալիեւն այցելել է Իսլամաբադի օդատիեզերական գիտության եւ տեխնոլոգիաների ազգային պարկում (NASTUP) ռազմական ցուցահանդես՝ Պակիստանի ՌՕՈՒ Նուր Խանի բազայի տարածքում: Ակնհայտ է՝ Ադրբեջանի նախագահն այդ ցուցահանդես է այցելել ոչ հետաքրքրասիրության պատճառով, առավել եւս, որ նրան ուղեկցել է պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։ Ամեն դեպքում, ղարաբաղյան հակամարտության հաղթանակից էյֆորիայի մեջ գտնվող Բաքուն եւ Իսլամաբադը չեն պատրաստվում կանգ առնել այդ կետում։ Եվ դատելով բոլոր նշաններից, աշխատելով տնտեսական կապերի զարգացման վրա՝ երկու երկրները հետագայում եւս կմոտենան ռազմական եւ քաղաքական ոլորտներում՝ դրանով իսկ ամրապնդելով ձեւավորված Անկարա-Բաքու-Իսլամաբադ դաշինքը։
Պյոտր Մակեդոնցեւ
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի
Աղբյուրը՝ eadaily.com-ի