Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շաբաթ Աղդամի շրջանում բացվել է հրադադարի ռեժիմը և բոլոր ռազմական գործողությունները ղարաբաղյան հակամարտության գոտում վերահսկելու ռուս-թուրքական համատեղ կենտրոնը: Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի՝ կենտրոնը մոնիտորինգի համար օգտագործելու է անօդաչու թռչող սարքեր:
«Կենտրոնը կիրականացնի հրադադարի ռեժիմի պահպանման և կողմերի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունները խախտող գործողությունների մասին տեղեկատվությունը հավաքելու, ամփոփելու և ստուգելու աշխատանք: Վերահսկողությունը կիրականացվի անօդաչու թռչող սարքերի միջոցով...», – հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
Ռուս-թուրքական կենտրոնի բացման արարողությանը մասնակցել են Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը, Թուրքիայի ազգային պաշտպանության փոխնախարար Յունուս Էմրե Կարաօսմանօղլուն և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնը բացվել է Քիյամադդինլի բնակավայրի մոտակայքում՝ համաձայն Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների կողմից ստորագրված՝ 2020 թ. նոյեմբերի 11-ի հուշագրի:
Համատեղ կենտրոնի անձնակազմը ներկայացված է հավասարության սկզբունքով` յուրաքանչյուր կողմից մինչև 60 զինծառայող: Կենտրոնն ուղիղ կապ ունի հակամարտության կողմերի ռազմական հրամանատարության և վերահսկման մարմինների ու Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի շտաբների հետ:
Նշենք նաև, որ ավելի վաղ Ադրբեջանը հայտնում էր, որ կենտրոնը լինելու է Աղդամի շրջանում՝ նույնանուն քաղաքից 8 կմ հեռու, սակայն Քիյամադդինլի բնակավայրը սահմանից ավելի հեռու է։