Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Իրանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հետ է մղել Սպահանում պաշտպանական համալիրի ուղղությամբ անօդաչու սարքերի հարձակումները։
Press TV-ի փոխանցմամբ՝ շաբաթ ուշ երեկոյան պայթյուն է գրանցվել Սպահանի պաշտպանական համալիրներից մեկում։
Նախարարությունը հայտնել է, որ իր համալիրներից մեկի վրա մի քանի անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակում է տեղի ունեցել, սակայն համալիրի հակաօդային պաշտպանության համակարգերը հաջողությամբ հետ են մղել հարձակումը։ «ԱԹՍ-ներից մեկը խոցվել է համալիրի հակաօդային պաշտպանության կրակից, իսկ մյուս երկուսն ընկել են դրա պաշտպանական թակարդները եւ պայթել», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նախարարությունը նշել է, որ անհաջող հարձակումը չի հանգեցրել մարդկային կորուստների, այլ միայն չնչին վնաս է հասցրել արտադրամասի տանիքին։ Համալիրը հարձակումից հետո շարունակում է իր բնականոն աշխատանքը։
Պաշտպանության նախարարությունը վստահեցրել է, որ նման կույր հարձակումները չեն ազդի երկրի առաջընթացի ընդհանուր ուղու վրա։