Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Mediaport տելեգրամյան ալիքը գրում է. «Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը եւ երեք անդամներ՝ Ստեփան Միքայելյանը, Արմեն Հայկյանցը եւ Մեսրոպ Մակյանը նույնպես հրաժարվել են մասնակցել Նիկոլ Փաշինյանի հետ այսօրվա հանդիպմանը:
Նրանք նշել են, որ վարչապետի հետ նման եղանակով հանդիպումը, որին մասնակցում են նաեւ ՀՀ գլխավոր դատախազը, քննչական կոմիտեի նախագահը, ՀՔԾ պետը, հակասում է Բարձրագույն դատական խորհրդի սահմանադրական կարգավիճակին եւ հակաօրինական է։
Վարչապետի հետ հանդիպմանը մեծ սիրով մասնակցել են Բարձրագույն դատական խորհրդի անդամ Լիպարիտ Մելիքջանյանը եւ Վիգեն Քոչարյանը։
Հիշեցնենք, որ Լիպարիտ Մելիքջանյանը նախկինում եղել է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Ելք» դաշինքով պատգամավորի թեկնածու, իսկ Վիգեն Քոչարյանը համակարգում ունի «մոլի նիկոլականի» համբավ։
Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանի հետ այսօրվա հանդիպմանը քննարկվել են առանձին քրեական գործերով քննության վիճակը, իսկ դրան մասնակցող դատավորները եւ ԲԴԽ անդամները նստել էին ԱԱԾ տնօրենի, քննչական մարմինների ղեկավարների, արդարադատության նախարար Ռուստամ Բադյանի եւ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի կողքին, ինչի արդյունքում Փաշինյանը փորձում է տպավորություն ստեղծել, որ դատական համակարգը նույնպես իրեն ենթակա մարմին է»։