Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստինֆո»-ն գրում է. «Նաիրիտ» գործարանի ղեկավարությունը 2007 թվականից ի վեր տարել է գործարանը կործանելու քաղաքականություն: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը, ով գործարանը ղեկավարել է 2005-07 թվականներին:
Նախկին տնօրենը հավելեց նաև, որ տարիներ շարունակ «Նաիրիտ»-ը շուկայից դուրս մղելու նպատակային ծրագիր է իրականացվել: «Նաիրիտ»-ը մեծ մրցակից էր դարձել ռուսական «Բայեր» ընկերության համար, մեծ թափով գրավել էր ռուսական շուկան»,- նշեց նախկին տնօրենը:
Ի դեպ, գործարանի ներկա վիճակի համար Կարեն Իսրայելյանը մեղադրում է նաև ՀՀ կառավարությանը, քանի որ վերջինը գործարանի 10% բաժնետերն է, և, իր խոսքով, եթե գոնե այդ 10%-ի հսկողությունը ճիշտ կատարեր և ոչ թե վստահեր «Նաիրիտ»-ի ղեկավարությանը, ժամանակին կկարողանար կանխել անցանկալի զարգացումները:
«2009թ. հունվարի 1-ի դրությամբ «Նաիրիտ»-ի սեփականատեր Rhinoville Property Limited ընկերությունը պետք է արդեն շուրջ 60 մլն դոլարի ներդրում կատարեր և, պայմանագրի համաձայն, չկատարելու դեպքում պետք է զրկվեր իր բաժնեմասից: Չկատարեց, իսկ կառավարությունը դրա մասին տեղյակ էր և կարող էր նրա ձեռքից վերցնել, այդ դեպքում կառավարությունը նորից կդառնար գործարանի 100%-անոց բաժնետերը, ինքն իր քաղաքականությունը կվարեր»,- ասաց մեր զրուցակիցը:
Հիշեցնենք՝ այս օֆշորային ընկերության կառավարման շնորհիվ այսօր «Նաիրիտ»-ը շուրջ 300 մլն դոլարի պարտքեր ունի: Բացի այդ, նաև դատական պրոցեսների մեջ է: Միջպետական բանկն, օրինակ, դիմել է Մոսկվայի արբիտրաժային դատարան, որն էլ բավարարել է հայցը`«Նաիրիտ»-ի սեփականատեր Rhinoville Property Limited ընկերությունից 107.95 միլիոն դոլար ու ևս 25.183 մլն դոլար հենց «Նաիրիտից» հօգուտ Միջպետական բանկի բռնագանձելու վերաբերյալ որոշում կայացնելով:
Բայց քանի որ այս ընկերությունն արդեն ասպարեզում չկա, իսկ «Նաիրիտը» անհայտ հանգամանքներում ձեռք է բերել Rhinoville-ին պատկանող իր իսկ բաժնետոմսերը՝ ընդ որում, վաճառքի գնից մի քանի անգամ էժան գնով, ապա այժմ պետք է վճարի ոչ միայն իր, այլև՝ Rhinoville-ի պարտքը»:
Մանրամասն կարդացեք կայքում: