|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Թուրքական մամուլում մեծ արձագանք է գտել Լյուքսեմբուրգի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Թուրքական ԶԼՄ-ներն այն «շոկային» են որակել:
Gundemkibris կայքն այդ մասին լուրը վերնագրել է՝ «Մեծ շոկ. ընդունվեց Հայոց ցեղասպանության մասին բանաձև»:
Milliyet կայքը ևս արձագանքել է լուրին՝ գրելով «Լյուքսեմբուրգը ճանաչեց «Հայոց ցեղասպանության» պնդումը»: Կայքը, սակայն, նշել է, որ որոշման մեջ շնորհակալություն են հայտնել Դավութօղլուին եւ Էրդողանին հայերի թոռներին ցավակցելու համար: Milliyet-ը հիշեցրել է, որ Լյուքսեմբուրգը Հայոց ցեղասպանությունը ճանաչած 22-րդ երկիրն է:
Ինչ վերաբերում է Dunya gazetesi-ին՝ այն նշել է, որ ևս մեկ երկիր 1915-ը կոչեց Ցեղասպանություն:
Իշխանամետ Yeni Safak թերթը Լյուքսեմբուրգի խորհրդարանի որոշումը «սկանդալային» է որակել՝ հիշեցնելով, որ խորհրդարանի որոշման մեջ նշվել է, թե դա Թուրքիայի դեմ թշնամական քայլ չէ:
Internethaber-ն այս լուրը վերնագրել է՝ «Մեծ շոկ Թուրքիայի համար»: