Փոխարժեքներ
26 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.94 |
EUR | ⚊ | € 450.25 |
RUB | ⚊ | ₽ 4.8453 |
GBP | ⚊ | £ 516.63 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է․ «Երևանի «Հակոբ Կոջոյան» պետական կրթահամալիրի տնօրեն տիկին Ռուզաննա Երեմյանը կոպտորեն խախտել է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ մասը, որը սահմանում է. «Ուսումնական հաստատություններում արգելվում է իրականացնել քաղաքական գործունեություն կամ քարոզչություն: Կրոնական գործունեությունը և քարոզչությունն ուսումնական հաստատություններում արգելվում են, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի»:
Ռուզաննա Երեմյանը օրեր շարունակ կրթահամալիրի տնօրենի իր պաշտոնից ելնելով՝ հրապարակային քաղաքական հայտարարություններ է հնչեցնում և միաժամանակ անվանարկում Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ նշելով, թե ինքը մանկավարժ է և ունի դրա իրավունքը։
Քանի որ դպրոցի տնօրեն Ռուզաննա Երեմյանը հավանաբար չի կարդացել կամ չի հասկացել օրենքի պահանջը, հիշեցնում եմ, որ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ մասը ուսումնական հաստատություններում և նրանց աշխատակիցների կողմից արգելում է իրականացնել քաղաքական և կրոնական գործունեություն կամ քարոզչություն:
Պաշտոնական գրավոր հարցում եմ ուղարկել ՀՀ կառավարությանը՝ դպրոցի իշխանամետ տնօրենի ու մանկավարժի կողմից վարչապետի օգտին քաղաքական և կրոնական քարոզչություն անելը, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքը կոպիտ խախտելը թույլատրելի՞ է արդյոք, եթե այո, ապա արդյո՞ք նույն տրամաբանությամբ թույլատրելի է ուրիշ բազմաթիվ տնօրենների ու մանկավարժների կողմից ընդդիմադիր հայտարարություններ անելը։
Սպասում եմ պատասխանի, ինչպես նաև Ռուզաննա Երեմյանի նկատմամբ պատասխանատվության կիրառման»։