կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-27 13:55
Տնտեսական

Ռազմարդյունաբերական ոլորտում ունենք մշակումներ, որոնք կարող են սերիական արտադրության անցնել․ Փաշինյան

Ռազմարդյունաբերական ոլորտում ունենք մշակումներ, որոնք կարող են սերիական արտադրության անցնել․ Փաշինյան

ԱԺ-ում պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի՝ ռազմարդյունաբերական ոլորտի վերաբերյալ հարցերին պատասխանելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանում այս ոլորտում կան մշակումներ, որոնք կարող են անցնել սերիական արտադրության փուլ, ներկայումս դրանք փորձարկումների փուլում են:  «Որպեսզի դրանց արտադրությունը սկսվի, պետք է հենց փորձարկումներով համոզվել դրանց մարտունակության մեջ։ Սերիական արտադրությունը սկսելիս էլ չի կարելի բավարարվել միայն հայաստանյան շուկայով։ Այստեղ նույնպես պետք է արտահանման միտված լինենք, որովհետև զենքի շուկան աշխարհում շատ մեծ շուկա է, և մենք պետք է այդտեղ փորձենք նաև առաջարկ ունենալ»,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի` հիմա չի կարող նշել որևէ արտադրանք, որից ինքը գոհ է: «Պետք է ստեղծվեն նոր արտադրատեսակներ, ինչպիսիք չկան ուրիշ տեղ, որովհետև մինչև մենք գոյություն ունեցող բանը ստեղծում ենք, արտադրությունը ստեղծում ենք, սկսում ենք արտադրել, նրանք, ովքեր դա սկսել էին, 10 քայլ առաջ են ընկնում։ Եվ դա այսօր մեր ռազմարդյունաբերական համալիրի հիմնական պրոբլեմն է»,- նշեց նա։