Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Արմենիա» ավիաընկերությունը ներկայացրել է Երևան-Շերեմետևո-Երևան չեղարկված չվերթի պատճառը․
«Նախքան չվերթի իրականացումը, օդանավի անձնակազմը նախաչվերթային ստուգման ընթացակարգերի ընթացքում հայտնաբերել է տեխնիկական խնդիր եւ, անվտանգության նկատառումներից ելնելով, օդանավի հրամանատարը որոշում է կայացրել չիրականացնել չվերթը՝ առաջնորդվելով բացառապես իր եւ տեխնիկական անձնակազմի մասնագիտական եզրակացություններով:
Տվյալ չվերթով դեպի Մոսկվա պետք է ուղեւորվեր 240 ուղեւոր: Նրանցից 210-ի ավիատոմսը փոխվել է ավիաընկերության հաջորդ չվերթների ավիատոմսով, կամ գնվել է այլ ընկերությունների չվերթների ավիատոմս, կամ էլ վերադարձվել է գումարը: Այս հնարավորությունների միջեւ ընտրելու որոշում էլ պետք է կայացնեն մնացած 2 տասնյակ ուղեւորները:
Չվերթի հետ կապված բոլոր լրացուցիչ ծախսերն էլ հոգում է ավիաընկերությունը»,-նշել է «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը: