կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-01 12:10
Հասարակություն

Հ.Մ.Ը.Մ 10-րդ հոբելյանական բանակումի բացման հանդիսավոր արարողությունը

Հ.Մ.Ը.Մ 10-րդ հոբելյանական բանակումի բացման հանդիսավոր արարողությունը
Սփյուռքի 17 երկրներից Հայաստան ժամանած մոտ 700 երիտասարդների մասնակցությամբ տրվեց Համա-Հ.Մ.Ը.Մ-ական 10-րդ հոբելյանական բանակումի հանդիսավոր մեկնարկը: Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության 10-րդ հոբելյանական բանակումի մասնակիցներին շնորհավորական ուղերձ էր հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ողջույնի խոսքով Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության անդամներին ոգևորեցին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ սպրոտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, Կանադայի աշխատանքի և սոցիալական զարգացման նախարար Ջեյսն Քերին, ինչպես նաեւ ՀՅԴ Գերագույն Մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը: