Փոխարժեքներ
12 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է․
«Բոլոր սթափ մտածող մարդկանց համար միշտ էլ պարզ է եղել, որ դե-ֆակտո թուրքական իշխանություններն ի սրտե կողմ են եղել թուրքերին միջանցք տալուն (ինչի մասին ռեժիմի պարագլուխը դեռ երազում ու գրում էր 2001 թ․-ին ՀԺ-ի էջերում), միայն թե ոչ ռուսական ներկայությամբ, որովհետև դրան դեմ են թուրքերը։
Հիմա արդեն բացահայտ խոստովանում են դրա մասին՝ տալով միջանցքը և անդամահատելով Հայաստանը։ Դեպքերի ողբերգականությունը, սակայն, չի կարող արդարացում լինել հուսահատության համար։ Իրավիճակի սթափ գնահատումը հուշում է, որ մեր ազգային բոլոր հարցերը կարող են լուծվել բացառապես Հայաստանում ազգային շահերին և օրակարգին ծառայող իշխանությունների առկայության պարագայում։
Իսկ դա անհնար է առանց ազգային ներհայեցողություն ունեցող բոլոր ուժերի կենտրոնացման և հետագա բյուրեղացման։ Անջատ-անջատ ջանքերով, էլ չասած՝ իրար մեջ թշնամացած, ամեն ինչ և ամենքս վարի ենք գնալու։
Հրեաները մեզնից լավը չեն, ուղղակի 1940-ականներին հրեաների պետությունն իրենց միջի լավագույն կադրերից բաղկացած թիմ է ստեղծել, ոչ թե միջակությունների խմբակ»։