կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-26 13:19
Հասարակություն

«Ժառանգություն»-ում բոլոր խնդիրները կլուծվեն. Ռուբեն Հակոբյան

«Ժառանգություն»-ում բոլոր խնդիրները կլուծվեն. Ռուբեն Հակոբյան

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության նախկին ղեկավար Ռուբեն Հակոբյանի կարծիքով` խմբակցությունում բոլորովին էլ քաոսային իրավիճակ չէ, և առաջիկայում բոլոր խնդիրները կստանան լուծումներ: Նա լրագրողներին ասաց, որ խմբակցության նիստ դեռևս չեն արել:

«Մենք նիստ չենք արել, բայց չեմ կարծում, որ քաոսային իրավիճակ է: Ժամանակի ընթացքում բոլոր խնդիրները կլուծվեն: Մենք նիստ կանենք, կքննարկենք և կընտրենք խմբակցության ղեկավարի»,- ասաց Ռուբեն Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է իր հրաժարականից հետո խմբակցությունում քաոսային իրավիճակ ստեղծվել:

Նա նշեց նաև, որ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն արդեն մանրակրկիտ անդրադարձել է խնդրին:

Պատասխանելով հարցին, թե ի՞նչ է կարծում, Զարուհի Փոստանջյանը կարո՞ղ է ղեկավարել խմբակցությունը, նշեց, որ խմբակցության նիստում բոլոր կարտահայտեն իրենց կարծիքը: