Փոխարժեքներ
12 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Վաղ առավոտից ուժային կառույցները կրկին ներխուժել են ՀՅԴ անդամների տներ։ Կան բերման ենթարկվածներ, ձերբակլավածներ, մեկ հոգու նկատմամբ հայտարարվել է հանրային հետապնդում։ Խուզարկել են նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի տունը։ Ըստ ՀՅԴ ԳՄ Հանրային կապերի գրասենյակի տեղեկության՝ ապօրինաբար առգրավել են Գեղամ Մանուկյանի հեռախոսն ու որդուն՝ Տարոն Մանուկյանին ձերբակալել։
Այդուհետ փաստաբան Աբգար Պողոսյանը հայտարարեց, որ դիմել է ՄԻՊ-ին՝ օբյեկտիվ հարցադրմամբ․ «եթե ենթադրյալ քրեական հետապնդումը վերաբերում է Տարոն Մանուկյանին, ապա ինչո՞ւ է առգրավվել պատգամավոր Գեղամ Մանուկյանի բջջային հեռախոսը»։
Փաստաբանների օբյեկտիվ հարցադրմամբ Yerkir.am-ը դիմեց ԱԱԾ՝ պարզաբանում ստանալու։ Սակայն ԱԱԾ-ից ուղղորդեցին դիմել քրեական վարույթ իրականացնող մամնին։ ՀՀ ՔԿ-ից հետաքրքրվեցինք, թե՝ որքանո՞վ է իրավաչափ, եթե ենթադրյալ քրեական հետապնդումը վերաբերում է Տարոն Մանուկյանին, բայց առգրավվում են պատգամավոր Գեղամ Մանուկյանի բջջային հեռախոսը։
Ի պատասխան ընդամենը տեղեկացրեցին՝ «Դատարանի որոշմամբ առգրավվել ենք բոլոր հեռախոսները, քննություն է կատարվում»։ Իսկ իրավաչափ լինելու կամ չլինելու վերաբերյալ որևէ պարզաբանում չտրվեց։
ՔԿ-ից նաև հետաքրքվեցինք , թե՝ որքանո՞վ է իրավաչափ, երբ փաստաբաններին քննչական վարչությունում արգելում են տեսակցել ձերբակալվածներին։ ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը մեր հետ զրույցում ասաց․ «Տեղյակ եմ, անպայման թույլ են տալու, օրենքով սահմանված կարգով որևէ մեկը չի զրկվելու իր օրինական շահը պաշտպանելուց, քննչական գոծողություններ են կատարվում և օրենքով սահմանված կարգով փաստաբաններին թույլ կտան ներս մտնել»։
Նշենք, որ հակառակ այս հավաստիացմանը` այդպես էլ թույլ չտվեցին փաստաբաններին տեսակցել ձերբակալվածներին ու վերջիններս պարզապես հեռացան։
Հերմինե Զեյնալյան