Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Պոդոլսկի վթարի գործով մեղադրյալ Հրաչյա Հարությունյանը խնդրել է փոխել իր փաստաբաններին: Քննիչներին ուղղված իր նամակում նա հրաժարվել է փաստաբաններ Ալեքսանդր Մելցեւի, Էրիկ Չաբանովի եւ Վլադիմիր Սվիրիդովի ծառայություններից: Հարությունյանը խնդրել է նրանց փոխարինել նոր փաստաբաններով, այդ թվում նշել է Ռուբեն Մարգարյանի եւ Վլադիմիր Անիսկինի անունները. գրում է Московский Комсомолец-ը:
Ալեքսանդր Մելցեւի կարծիքով` որոշումը, ամենայն հավանականությամբ, կայացվել է այն բանից հետո, երբ Հայաստանի օմբուդսմեն Կարենի Անդրեասյանը Հարությունյանի եւ նրա փաստաբանների հետ հանդիպման ժամանակ չի ընդունել պաշտպանական կողմի առաջարկած տարբերակը` 1-ական մլն ռուբլի վճարել զոհվածների ընտանիքներին եւ 500 հազարական ռուբլի` տուժածներին: Հավանական դոնոր պետք է լիներ Ռուսաստանի հայերի միությունը:
«Ինչ հնարավոր է` ես արել եմ. փոխել եմ հասարակական կարծիքը, որ դա ոչ թե սպանություն է, այլ անզգուշորեն արված հանցագործություն, եւ մեղքը համալիր է»,- ասել է Մելցեւը` հավելելով, որ նոր փաստաբաններին ցանկանում է հաջողություն, իսկ Հրաչյային համբերություն, քանի որ դեռ սկիզբն է: