Փոխարժեքներ
16 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.1 |
EUR | ⚊ | € 409.45 |
RUB | ⚊ | ₽ 3.8828 |
GBP | ⚊ | £ 485.76 |
GEL | ⚊ | ₾ 139.93 |
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը բարձրաստիճան պատվիրակության ուղեկցությամբ ժամանել է Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբե։
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ-ն, նախագահ Էմոմալի Ռահմոնի պաշտոնական հրավերով Տաջիկստան ժամանած Փեզեշքյանին Դուշանբեի օդանավակայան ժամանելուն պես դիմավորել է տաջիկ գործընկերը:
Բանակցությունների ընթացքում քննարկվել են քաղաքականության, տնտեսության և առևտրի, ներդրումների և զբոսաշրջության, անվտանգության, գիտության և մշակույթի, առողջապահության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։
Տարբեր արդյունաբերություններում համագործակցության ընդլայնումը, ներառյալ օգտակար հանածոների վերամշակումը, շինանյութերի արտադրությունը, սննդի, բժշկության, էներգետիկայի, գյուղատնտեսության ոլորտները և Տաջիկստանի ազատ տնտեսական գոտիների լայն օգտագործումը, ինչպես նաև Իրանի տրանսպորտային և տարանցիկ ներուժը, հատկապես Չաբահար և Բանդար Աբբոս նավահանգիստները, օգտակար են համարվել երկու կողմերի համար:
Նշվել է, որ ներկայումս Տաջիկստանում գործում է իրանական կապիտալով 160 ընկերություն, իսկ 2024 թվականին փոխադրվող ապրանքների ծավալը նախորդ երկու տարիների համեմատ աճել է 3,2 անգամ։
Կարևոր է ճանաչվել առևտրատնտեսական, տեխնիկական և մշակութային համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հետագա ակտիվացումը, խորհրդի և ձեռներեցության և ներդրումների միացյալ կոմիտեի կանոնավոր աշխատանքը, մինչև 2030 թվականը առևտրատնտեսական համագործակցության ծրագրի և դրա ճանապարհային պլանի համալիր իրականացումը:
Մեծ ուշադրություն է դարձվել նաեւ միջխորհրդարանական կապերի ընդլայնման անհրաժեշտությանը: Միջխորհրդարանական կապերի հետագա ընդլայնումը կարեւոր խթան է համարվել երկու կողմերի միջեւ սերտ փոխգործակցության համար:
Երկուստեք կարևորվել է գիտական և մշակութային կապերի ամրապնդումն ու ընդլայնումը և շահագրգռվածություն են հայտնել համատեղ նախաձեռնություններ իրականացնել ընդհանուր պատմական, մշակութային և քաղաքակրթական արժեքների ու ժառանգության պաշտպանության ուղղությամբ:
Մտքեր են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և գլոբալ հարցերի շուրջ համագործակցության տարբեր թեմաների շուրջ: Այս կապակցությամբ ընդգծվել է տարածաշրջանում և աշխարհում ահաբեկչության և ծայրահեղականության, թմրանյութերի ապօրինի շրջանառության, անդրազգային կազմակերպված հանցավորության և կիբեռհանցագործությունների բացասական դրսևորումների դեմ պայքարում համակարգված համագործակցության անհրաժեշտությունը: