|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտնել է, որ Մոսկվայում Ռուսաստանի ղեկավարության հետ կայացած բանակցությունների ընթացքում բազմակողմանիորեն քննարկել է երկկողմ և միջազգային հարցեր, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Մենք բազմակողմանիորեն քննարկեցինք երկկողմ և տարածաշրջանային խնդիրներ», - ասել է Ֆիդանն՝ ամփոփելով Սերգեյ Լավրովի հետ կայացած բանակցությունները։
Նա բանակցությունների օրակարգի շրջանակը որակել է որպես լայն։
Հաքան Ֆիդանը երկօրյա այցով Մոսկվայում է գտնվում մայիսի 26-ից՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերով։ Մայիսի 26-ին Ֆիդանին Կրեմլում ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը նաև հանդիպում է ունեցել ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկիի հետ, որը գլխավորել է Ռուսաստանի պատվիրակությունը մայիսի 16-ին Ստամբուլում Ուկրաինայի հետ կայացած բանակցություններում։
Ըստ Reuters գործակալության աղբյուրների՝ շաբաթվա վերջին պլանավորվում է նրա այցը Կիև։