|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Վաղ առավոտյան Թուրքիայում ձերբակալել են «TELE1» հեռուստաալիքի լրագրող Իսմայիլ Դյուքելին և «OdaTV» լրատվամիջոցի Անկարայի լուրերի բաժնի ղեկավար Մույեսեր Յըլդըզին։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:
Վերջինիս տանը ոստիկանները նաև խուզարկություն են իրականացրել։ Անկարայի հանրապետական գլխավոր դատախազությունը նրան մեղադրում է ռազմական լրտեսություն անելու մեջ։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն վերջերս Մույեսեր Յըլդըզին անվանել էր «PKK-ի սիրահար»։
Լրագրողն էլ, ի պատասխան նախարարի ատելության խոսքի, սոցացնում գրել էր. «Դե եթե թիրախավորող անձը ներքին գործերի նախարարը լինի, ապա ինձ ի՞նչ է մնում անել, կյանքիս անվտանգության համար ո՞ւմ դուռը գնալ թակել։
Իսկ «TELE1»-ի լրագրող Դյուքելի ձերբակալության մասին հայտնի է դարձել TELE1-ի գլխավոր խմբագիր Մերդան Յանարդաղի թվիթերյան գրառումից։ Նա նշել է, որ ձերբակալման պատճառը հայտնի չէ։ Հայտնի է միայն, որ դատախազությունը նրան 4 օր կալանքի մեջ պահելու որոշում է կայացրել։ Գլխավոր խմբագիրը շեշտել է, որ լրագրողի դեմ իրկանացված գործողությունները հակասում են ժողովրդավարությանը։