Փոխարժեքներ
01 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.32 |
EUR | ⚊ | € 455.06 |
RUB | ⚊ | ₽ 4.9092 |
GBP | ⚊ | £ 530.7 |
GEL | ⚊ | ₾ 141.61 |
Հովհաննես Հովհաննիսյանը գրում է․
«Իգոր Սարգսյանին ճանաչում եմ պատանեկության տարիներից։
1986թ․ ընդունվել էր մեր սերնդակիցներից շատերի համար ցանկալի՝ Մ․Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարան։
Երբ 1988-ին Հայաստանում և Արցախում ծայր առավ ազգային ազատագրական շարժումը, Իգորը, թողնելով Խորհրդային Միության թիվ 1 բուհի ուսանողի խոստումնալից ու երաշխավորված ապագան, վերադարձավ Հայաստան։
Սերնդակիցներից շատերը բավարարվեցին հանրահավաքների մասնակցելով, ելույթներ ունենալով, դասադուլ-գործադուլ անելով։ Իգորը, որպես առավել սկզբունքային ու հետևողական անհատականություն, զինվորագրվեց ազատամարտին ու զենքը ձեռքին պայքարեց Արցախի ազատագրման ու Հայրենիքի պաշտպանության համար, դարձավ ուսանողական ջոկատի հրամանտար, մասնակցեց ամենաթեժ մարտերին Արցախի ամբողջ տարածքում, մարտական ընկերների հետ ազատագրեց Շուշին։
Իր սխրանքների մասին խոսել չի սիրում։ Նախընտրում է խոսել զինակից ընկերների, հատկապես անմահացածների սխրագործություններից։
Թեև, թշնամական կայքերը տարիներ առաջ սկսեցին շրջանառել ադրբեջանական զինուժին առավել մեծ վնաս հասցրած մոտ երեք տասնյակ հայորդիների լուսանկարներ ու անուններ։ Դրանց մեջ է նաև Իգորի դիմանկարը:
Հիմա նա ազատազրկված է Հայաստանում․․․
Իմ սատարումն ու բարոյական աջակցությունն եմ հայտնում ընկերոջս և նրա ընտանիքի անդամներին»։