|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի արտահերթ նիստի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը դիմեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին՝ վերաբերվելով «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում առաջարկվող փոփոխություններին։
Մանուկյանը մտահոգություն հայտնեց, որ ռազմավարական ոլորտին վերաբերող նման կարևոր օրենսդրական փաթեթը ներկայացվել է երեք ժամյա ռեժիմով՝ առաջինից մինչև երկրորդ ընթերցում, այն դեպքում, երբ կառավարությունը ներկայացրել է ծավալուն վերապահումներով եզրակացություն։ Պատգամավորը զգուշացրեց, որ նման մոտեցմամբ հնարավոր է վտանգել ոչ միայն ոլորտի արդյունավետ կառավարումը, այլև ներդրումային մթնոլորտը և քաղաքացիների շահերը։
Մանրամասն՝ տեսանյութում։