Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՔՊ-ական Արփի Դավոյանը ԱԺ-ում փորձեց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանից հետաքրքրվել, թե ինչու, քննարկվող օրենքի փոփոխության հետ կապված, ընդդիմությունը չի դիմում հենց ՍԴ։
Արձագանքելով հարցին՝ Գեղամ Մանուկյանը նշեց․ «Որովհետև «Հայաստան» խմբակցությունը փորձում էր ձեռքի տակ եղած բոլոր գործիքակազմից օգտվել, այդ թվում՝ ԱԺ-ին համոզել, որ փոխենք այս օրենքը, որը դիտվում է Սահմանդրության հետ խնդիր ունեցող։ Վստահեցնում եմ Ձեզ, որ եթե խորհրդարանն էլ մերժի, դիմելու ենք Սահմանադրական դատարան»։
Շարունակելով խոսքը՝ ընդդիմադիր պատգամավորը նշեց․ «Երբ ասում էինք՝ հարգելի՛ գործընկերներ, անօրինական է Մխիթար Զաքարյանին, Արմեն Չարչյանին, Արթուր Սարգսյանին բանտում պահելը և նիստեր գումարելը, որովհետև հակասահմանադրական է ընտրված պատգամավորներին բանտում պահելը, ձեզ համար ամեն ինչ նորմալ էր։ Տեսանք, թե ինչպես էր նորմալ լինում, երբ դիմեցինք ՍԴ, և Սահմանադրական դատարանն ասաց, որ դատախազական համակարգը, դատական համակարգը գործել են՝ իշխանությունների քաղաքական ճաշակին ենթարկվելով, և հակասահմանադրական էր պատգամավորներին անազատության մեջ պահելը»։
Մանրամասն՝ տեսանյութում։