Փոխարժեքներ
01 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.47 |
EUR | ⚊ | € 450.83 |
RUB | ⚊ | ₽ 4.8983 |
GBP | ⚊ | £ 526.8 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտնում է, որ Զվարթնոց օդանավակայանում ԱԱԾ սահմանապահը չի թողել, որպեսզի Արմեն Չարչյանը սահմանը հատի։
«Իբր Արմեն Չարչյանի ելքը փակ է, այն դեպքում երբ դատարանի որոշումը ազատ տեղաշարժի սահմանափակումը վերացնելու վերաբերյալ վաղուց ուղարկվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ եւ դերեւս հունիսի 23-ին ոստիկանությունից մեզ հավաստիացրել էին, որ ՍԷԿՏ համակարգում առկա սահմանափակումը վերացված է։
Սա ուղղակի իրավական նիհիլիզմ է։
ՀՀ Ներքին գործերի նախարարությունից պահանջում եմ նշվածի վերաբերյալ գրավոր պարզաբանում։
Այսօր Արմեն Չարչյանը պետք է մեկներ Մադրիդ որտեղ մասնակցելու էր Հայ բժիշկների համաշխարհային կոնգրեսին
Ընդ որում՝ Արմեն Չարչյանը հանդիսանալով ադմինիստրատիվ խորհրդի անդամ այդ համագումարին պետք է հանդես գար ելույթով։
Սակայն մինչ այս պահը հարցը դեռ լուծում չի ստացել։
Սա լուրջ հարված է ՀՀ-ի հեղինակությանը»։