կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-01 11:37
Քաղաքական

Երևանցիների վճարած հարկերից քաղաքապետը գնում է նոր «ԳԱԶել»-ներ՝ հատի համար վճարելով շուրջ 19,5 մլն դրամ․ Դավիթ Խաժակյան

Երևանցիների վճարած հարկերից քաղաքապետը գնում է նոր «ԳԱԶել»-ներ՝ հատի համար վճարելով շուրջ 19,5 մլն դրամ․ Դավիթ Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով քաղաքապետարանի կողմից նոր միկրոավտոբուսների ձեռք բերմանը։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Երեկ հայտարարեցի, որ խոստացված նոր ավտոբուսների փոխարեն, հարկատուների հաշվին իշխանությունները ձեռք են բերում նոր Գազելներ։ Ուսումնասիրելով ներկայացված հայտերը տեղեկացնում, որ մրցույթին մասնակցել են երկու կազմակերպություն՝ «Ռեգնում» և «Մուլտի Մոթորս» ՍՊԸ-ները։

Ինչպես և ակնկալվում էր երկուսն էլ ներկայացրել են նույն` «Գազել Սիթի» մակնիշի միկրոավտոբուսները։ Ամենայն հավանականությամբ հաղթող կճանաչվի «Մուլտի Մոթորս» ՍՊԸ-ն, քանի որ վերջինս ներկայացնելով 1.945 միլիարդ դրամի գնառաջարկ, առաջ է անցել մյուս կազմակերպությունից 200 հազար դրամով։

Այսպիսո’վ սիրելի երևանցիներ, ձեր վճարած հարկերից քաղաքապետրանը գնում է նոր Գազել՝ հատի համար վճարելով շուրջ 19.5 միլիոն դրամ»։