|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Սիրիայից Թուրքիա անցնել ցանկացող 21-ամյա սիրիացի փախստականը Sputnik-ի հետ զրույցում պատմել է, թե սահմանապահ թուրք զինվորն իրեն բռնաբարել է և հետ ուղարկել Սիրիա. տեղեկացնում է T24-ը:
21-ամյա Լ.Բ.-ն պատմել է, թե եղբոր և հոր հետ անօրինական ճանապարհով փորձել են մտնել Թուրքիա, սակայն թուրք զինվորներն իրենց նկատել են և սկսել հետապնդել: Ամեն ինչ տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նրանք ընկել են խրամատի մեջ և ուշագնաց եղել։ Աղջկա խոսքով՝ երբ ուշքի է եկել, տեսել է՝ հայրը կողքին չէ, և թուրք զինվորն իրեն խրամատից հանել է դուրս ու բռնաբարել: Նա պատմել է նաև, որ թուրք զինվորները ծեծել են հորն ու եղբորը:
21-ամյա աղջիկը դիմել է թուրքական դատախազություն և պահանջում է, որ մեղավորները պատժվեն: