|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել է, որ Թրամփը այսօր ՝ Սիրիայի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները չեղարկելու վերաբերյալ գործադիր հրամանագիր կստորագրի, ինչը մեծ փոփոխություն կմտցնի ԱՄՆ-ի և Սիրիայի հարաբերություններում, հաղորդում է NBC News-ը։
«Սա արվում է երկրի կայունության և խաղաղության ուղին խթանելու և աջակցելու համար։ Հրամանը կվերացնի Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները՝ միաժամանակ պահպանելով նախկին նախագահ Ասադի, նրա համախոհների, մարդու իրավունքների խախտողների, թմրանյութերի ապօրինի շրջանառության, քիմիական զենքին առնչվող անձանց, ԴԱԻՇ-ի և դրան առնչվող կազմակերպությունների, ինչպես նաև իրանցի միջնորդների նկատմամբ պատժամիջոցները», -հայտարարել է Սպիտակ տան խոսնակը։
Մայիսին Թրամփը Սաուդյան Արաբիայում հանդիպել էր Սիրիայի առաջնորդ Ահմեդ աշ-Շարաայի հետ։
Մինչ այդ նա հայտարարել էր Սիրիայի դեմ պատժամիջոցները չեղարկելու մտադրության մասին։