|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով Սիրիայի հյուսիսում Անկարայի գործողությունների առնչությամբ պատժամիջոցներ կկիրառվեն Թուրքիայի նախկին և գործող պաշտոնյաների նկատմամբ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն. հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Ավելի վաղ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան միկրոբլոգում գրել էր. «Ես շուտով կստորագրեմ հրամանագիր, որով պատժամիջոցներ կսահմանվեն Թուրքիայի կառավարության գործող և նախկին պաշտոնյաների նկատմամբ, ինչպես նաև՝ յուրաքանչյուրի, ով ապակայունացնում է իրավիճակը Սիրիայի հյուսիս-արևելքում»:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը տեղեկացրել է Թուրքիայի համար պողպատի մաքսատուրքերը 50 տոկոսի վերադարձնելու մտադրության և Անկարայի հետ 100 միլիարդ դոլարի առևտրային գործարքի շուրջ բանակցությունները դադարեցնելու մասին:
Բացի այդ՝ ԱՄՆ առաջնորդը սպառնացել է կարճ ժամանակում զրոյի հավասարեցնել Թուրքիայի տնտեսությունը, եթե Անկարան չհրաժարվի Սիրիայի հյուսիսում ապակառուցողական գործողություններից:
«Միացյալ Նահանգները կօգտագործի տնտեսական պատժամիջոցները Սիրիայի տարածքում տեղի ունեցող սարսափելի գործողությունների մեջ ներգրավված բոլոր կողմերի դեմ: Պատրաստ եմ շատ արագ ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը, եթե նրա առաջնորդները շարունակեն այս վտանգավոր ու կործանարար ճանապարհը»,- պարզաբանել է Թրամփը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրի ԶՈւ-ն սկսել են «Barış Pınarı-Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը Սիրիայում: