|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործադիր հրաման է ստորագրել յոթ դաշնային գործակալությունների կրճատման մասին, այդ թվում՝ ԱՄՆ Գլոբալ ԶԼՄ-ների գործակալությունը (USAGM), որը վերահսկում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» մեդիա կորպորացիան, «Ամերիկայի ձայնը» և որոշ այլ լրատվամիջոցներ: Այս մասին հայտնում է svoboda.org-ը:
Լրագրողների պաշտպանության կոմիտեն Կոնգրեսին կոչ է արել պաշտպանել USAGM-ն Թրամփի գործադիր հրամանից։
«Վրդովեցուցիչ է, որ Սպիտակ տունը ձգտում է կրճատել Կոնգրեսի կողմից ֆինանսավորվող գործակալությանը, որն աջակցում է անկախ լրագրությանը: Այն (գործակալությունը) մարտահրավեր է նետում ամբողջ աշխարհում ավտորիտար ռեժիմների խոսույթին», – ասել է CPJ ծրագրի տնօրեն Կառլոս Մարտինես դե լա Սերնան:
Հրամանի հրապարակումից հետո USAGM-տ տարածել է նամակ, ըստ որի՝ Կոնգրեսի հաստատմամբ հատկացվող դրամաշնորհը, որով ֆինանսավորվում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը, դադարեցվել է:
Թրամփը պաշտոնը ստանձնելուց ի վեր մի շարք քայլեր է ձեռնարկել կառավարության ծախսերը կրճատելու ուղղությամբ: